Մոսկվայում ոստիկանները կրակել են մորը դանակի հարվածներ հասցրած տղամարդուն
Մոսկվայի հարավարևելյան հատվածում ոստիկանները ձերբակալության պահին կրակել են տղամարդուն, որը դանակով հարձակվել էր մոր վրա և դիմադրություն էր ցույց տալիս իրավապահ մարմիններին:
Ինչպես տեղեկացնում է life.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին, խոսքը 35-ամյա տղամարդու մասին է, որի անունը Վլադիսլավ է նշվում: Նա դանակով մի քանի հարված է հասցրել մորը, ինչից հետո կինը հասցրել է ոստիկանություն զանգահարել:
Երբ իրավապահները դեպքի վայր են ժամանել, տղամարդը նրանց դիմադրություն է ցույց տվել և սպառնացել ատրճանակի նման իրով: Արդյունքում` նրան կրակել են: Նշվում է, որ նրա մոր վիճակը ներկայում բավարար է գնահատվում:
Աղբյուրի տվյալներով՝ տղամարդն ագրեսիվ է եղել և հաշվառման է կանգնած եղել անչափահասների հարցերով բաժանմունքում: