Չինաստանը սեփական թվային արժույթ է փորձարկում
Չինաստանի ազգային բանկը պատրաստվում է փորձարկել էլեկտրոնային վճարումների համակարգը, որը հիմնված է սեփական թվային արժույթի վրա:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, փորձարկումները նախատեսվում է իրականացնել Շենչժեն և Սուչժոու քաղաքներում: Դրա համար բանկը գործարար կապեր է ստեղծել 4 կոմերցիոն բանկերի և երեք հեռուստահաղորդակցական ընկերությունների հետ:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կենտրոնական բանկը ամեն կերպ խրախուսում է նոր գործընկերներին սեփական մարտավարությունները մշակելու և նոր համակարգի տարածման հարցում:
Նախնական ծրագիրը կենտրոնանում է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են տրանսպորտը, կրթությունը, առևտուրը և բժշկությունը:
Նոր համակարգը ենթադրում է, որ ազգային բանկը նոր թվային արժույթը կփոխանցի կոմերցիոն բանկերին: Համակարգից օգտվողներն ստիպված կլինեն թվային դրամապանակ գրանցել բանկերում՝ թվային արժույթը ստանալու և օգտագործելու համար: