Տղամարդը օգնություն բաժանելու պատրվակով մտել էր 95-ամյա մի թոշակառուի բնակարան ու գողացել 900․000 դրամ
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ մի տղամարդ օգնություն բաժանելու պատրվակով մտել 95-ամյա մի թոշակառուի բնակարան ու գողացել 900․000 դրամ։ Բացի այդ թոշակառուին է տվել 13 հազար ռուբլի հուշանվեր թղթադրամ՝ փոխարենը վերցնելով 40 հազար դրամ։