Չինաստանում անհետացած ուկրաինացի մոդել Դաշա Բուլբայի խորհրդավոր պատմությունը
Դաշա Բուլբան մանկուց երազում էր մոդելային կարիերայի մասին եւ ամեն կերպ փորձում էր այդ ոլորտում հասնել հաջողության: Նա հաճախում էր Օդեսայի մոդելային դպրոց եւ շուտով սկսում է աշխատանքի առաջարկություններ ստանալ: Մի քանի տարում նրան հաջողվեց աշխատել Իտալիայում, Թուրքիայում, Չինաստանում, Հունաստանում, եւ երբ Դաշան մի քանի ամսվա աշխատանքի առաջարկ է ստանում Չինաստանից, անմիջապես տալիս է իր …
The post Չինաստանում անհետացած ուկրաինացի մոդել Դաշա Բուլբայի խորհրդավոր պատմությունը appeared first on ԳԱԼԱ.
Դաշա Բուլբան մանկուց երազում էր մոդելային կարիերայի մասին եւ ամեն կերպ փորձում էր այդ ոլորտում հասնել հաջողության: Նա հաճախում էր Օդեսայի մոդելային դպրոց եւ շուտով սկսում է աշխատանքի առաջարկություններ ստանալ:
Մի քանի տարում նրան հաջողվեց աշխատել Իտալիայում, Թուրքիայում, Չինաստանում, Հունաստանում, եւ երբ Դաշան մի քանի ամսվա աշխատանքի առաջարկ է ստանում Չինաստանից, անմիջապես տալիս է իր համաձայնությունը:
Ծնողների խոսքերով՝ Չինաստանը նրան դուր էր գալիս, սկզբնական շրջանում հաճախ էր իրենց հեռաձայնում կամ գրում: Սակայն տեղափոխվելուց 4 ամիս անց Դաշան անհետանում է:
Աղջկա ծանոթների տեղեկություններով՝ այդ գիշեր նա պետք է հանդիպեր ընկերոջ հետ, ով նրան ընթրիքի էր հրավիրել: Սակայն դրանից հետո աղջկան այլեւս ոչ ոք չի տեսել: Մի քանի օր տեւած հետաքննությունից հետո չինական ոստիկանությունը հայտարարում է, որ աղջիկն ինքնակամ է լքել կյանքը, սակայն նրա մարմինն այդպես էլ չի հայտնաբերվում:
Դստեր կորստի հետ չհամակերպվելով՝ Դաշայի հայրը մեկնում է Չինաստան եւ փորձում անձամբ պարզել իրականությունը: Ոստիկանները նրան տեսագրություն են ցույց տալիս, որում երեւում է, թե ինչպես է աղջիկը տուն վերադառնում, սակայն ինչ-որ պահի նա «կույր գոտում» է հայտնվում եւ տեսախցիկները չեն արձանագրում նրա տեղաշարժը:
Ինչո՞ւ են ոստիկանները որոշել, որ Դաշան այլեւս չկա, ինչո՞ւ նրանք չեն զրուցել աղջկա ընկերոջ հետ, ինչո՞ւ չեն ստուգել նրանց հեռախոսազանգերը… բոլոր այդ հարցերը ոստիկաններին տվել է աղջկա հայրը: Սակայն այդ հարցերին պատասխան չի եղել:
Մինչ օրս Դաշա Բուլբայի մտերիմները հուսով են, որ աղջիկը ողջ է:
Աղբյուր՝ interesnoznat.com
The post Չինաստանում անհետացած ուկրաինացի մոդել Դաշա Բուլբայի խորհրդավոր պատմությունը appeared first on ԳԱԼԱ.