Թաներ Աքչամը Լիտվայում խոսել է Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության մասին. Ermenihaber.am
Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա համատեքստում Լիտվայում Հայաստանի դեսպանատունը կազմակերպել էր դասախոսություն թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ` դասախոսությունների ընթացքում Աքչամը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության դրսևորումները, հիմնական թեզերը` խոսել իր «Սպանության …