Վիլնյուսի օդանավակայանում արտասովոր տոնածառ են տեղադրել՝ պատրաստված արգելված իրերից (լուսանկարներ)
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի օդանավակայանում եզակի տոնածառ են տեղադրել: Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, տոնածառը պատրաստված է արգելված իրերից, որոնք առգրավվել են ուղևորներից ստուգումների ժամանակ:
Նման իրերի թվում են մկրատներ, պտուտակներ, կրակայրիչներ, դանակներ, փամփուշտներ, որոնք բոլորն էլ արգելվում են ինքնաթիռ տեղափոխել ձեռքի ուղեբեռում: Հենց այս իրերից էլ օդանավակայանում ամանորյա տոնածառ են հավաքել:
Վիլնյուսի օդանավակայանի անվտանգության բաժնի ղեկավարն ընդգծել է, որ օդանավակայանի աշխատակիցները չեն առգրավում արգելված առարկաները: Ուղևորները կարող են դրանք թողնել ուղեկցողների մոտ: Սակայն եթե անձը մենակ է եկել օդանավակայան, ապա նման իրերը մնում են վերահսկման բաժնում: