Զավեն Անդրիասյանը նվաճել է Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոնի կոչումը
Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող մրցաշարի 22 տուրերից հետո Անդրիասյանը վաստակել է 17 միավոր և լրացուցիչ միավորներով գրավել է երկրորդ տեղը՝ ոսկե մեդալը զիջելով ռուս Իգոր Լիսիին:
Գաբրիել Սարգսյանը 18-րդն է: Հիշեցնենք, որ նախօրեին Գաբրիել Սարգսյանը դարձել էր արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն: