«Այս բժշկական ծախսերը հոգալու համար հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին հիմնադրամը տրամադրել է 63,894,000 ՀՀ դրամ». Աննա Հակոբյան
Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում «City of smile/ Ժպիտների քաղաք» հիմնադրամը 111 երեխաների և երիտասարդների օգնել է ստանալ անհրաժեշտ դեղորայք, անցնել լաբորատոր զննում և այլ բժշկական միջամտություններ: