Ապագայում բնակարան եմ գնելու Գյումրիում, որ չգնամ-գամ, գամ մնամ այստեղ. Արմեն Սարգսյան
«Որպես վարչապետ երբ որ Գյումրի եկա, սպասում էի, որ մարդիկ ինձ դժվար կընդունեն: Երկար տարիներ մոռացված մարդիկ էին, եւ այդ օրերին սարսափելի էր, թե մարդիկ ինչպես էին ապրում, որտեղ էին ապրում: Ճիշտն ասած՝ պատրաստ էի ամեն խոսքի, ամեն վերաբերմունքի, որը որպես երկրի վարչապետ պետք է կրեի ինձ վրա եւ պետք է դրան պատասխան տայի: Սակայն …
The post Ապագայում բնակարան եմ գնելու Գյումրիում, որ չգնամ-գամ, գամ մնամ այստեղ. Արմեն Սարգսյան appeared first on ԳԱԼԱ.
«Որպես վարչապետ երբ որ Գյումրի եկա, սպասում էի, որ մարդիկ ինձ դժվար կընդունեն: Երկար տարիներ մոռացված մարդիկ էին, եւ այդ օրերին սարսափելի էր, թե մարդիկ ինչպես էին ապրում, որտեղ էին ապրում: Ճիշտն ասած՝ պատրաստ էի ամեն խոսքի, ամեն վերաբերմունքի, որը որպես երկրի վարչապետ պետք է կրեի ինձ վրա եւ պետք է դրան պատասխան տայի: Սակայն լրիվ հակառակը եղավ: Մարդիկ այնքա՜ն ջերմ եւ բարի ինձ ընդունեցին»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիշելով իր վարչապետության տարիներին Գյումրի կատարած առաջին այցի մասին:
Նա նաեւ հիշեց, որ գյումրեցի մի կին հրավիրել է իրեն տնակ, հյուրասիրել:
«Չգիտեմ էլ, թե ինչպես էին տաքացնում, ինչպես էին ապրում այդ պայմաններում, իր սիրտը բացեց եւ իր ունեցածը կիսեց ինձ հետ: Անկեղծ ասած, դրանից հետո ամեն տարի հենց այդ, որ գյումրեցիների այդ արժանապատվությունը եւ սերը շատ ավելի մեծ բեռ դարձավ ինձ համար: Եվ երբ որ ես առողջության պատճառով չկարողացա շարունակել իմ գործը, ես երկար տարիներ մղձավանջներ ունեի, երազներ, որ տեսնում էի, տեսնում էի Գյումրին: Համարեք, որ ես էլ գյումրեցի եմ: Ապագայում բնակարան եմ գնելու Գյումրիում, որ չգնամ-գամ, գամ մնամ այստեղ»,- հավելեց նախագահը:
The post Ապագայում բնակարան եմ գնելու Գյումրիում, որ չգնամ-գամ, գամ մնամ այստեղ. Արմեն Սարգսյան appeared first on ԳԱԼԱ.