Դեկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...+10C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+120C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-120C (դիտված պատմական նվազագույնը՝ -27...-320C, առավելագույնը՝ +18...+220C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման՝ 15-26 մմ):