Ադրբեջանում շուրջ 1 տոննա հերոին են առգրավել
Ադրբեջանում կանխել են հերոինի ռեկորդային բեռի տարանցիկ փոխադրումը: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով երկրի Պետական մաքսային հանձնաժողովին:
Հանձնաժողովի տվյալներով՝ Ադրբեջանի քաղաքացի Ռամիզ Գուսեյնովը փորձել է 933,115 կգ հերոին տեղափոխել երկրի տարածքով: Վերջինիս ձերբակալել են Գլխավոր հարավային մաքսային վարչության աշխատակիցները:
Նշվում է, որ թմրանյութը նախատեսվում էր Իրանից տեղափոխել Ուկրաինա: Հանձնաժողովից հայտնել են, որ թմրանյութը փաթեթավորված է եղել ուղղանկյուն տուփերում և թաքցվել էր մրգի տարաներում: