«Մեր խմբակցությունում չկա որևէ միտում փողով չծառայելու մասին». Տիգրան Կարապետյանը դեմ է 10 մլն դրամով՝ 2 տարվա փոխարեն՝ 1 ամիս ծառայելու նախագծին
Զինված ուժերի նկատմամբ մենք պետք է լինենք շատ զգույշ, և յուրաքանչյուր մեր քայլը պետք է լինի հավասարակշռված։ Հիմա շրջանառության մեջ կա մի օրենքի նախագիծ, որով վերացնում ենք վճարել և չծառայելու սկզբունքը. յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է ծառայի բանակում. վերջ։ Հիմա ստացվում է՝ այս առաջարկով ծնողի վրա լրացուցիչ բեռ ենք դնում, որ նա այդ գումարը տա և երեխային ազատի բանակից։ Ես ամեն դեպքում դեմ եմ՝ անկախ նրանից, թե ինչ բացատրություններ կան։ Կրկնում եմ՝ դեմ եմ։