Արթուր Դավթյանը հաղթել է Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած Արթուր Դավթյանը Ռուսաստանի Պենզա քաղաքում հավասարը չի ունեցել Միխայիլ Վորոնինի գավաթի 26-րդ խաղարկության բազմամարտում: 35 մարզիկների պայքարում Արթուր Դավթյանը վաստակել է 84,85 միավոր եւ բարձրացել պատվո պատվանդանի ամենավերին աստիճան: Երիտասարդ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը եզրափակել է լավագույն տասնյակը: Մամուլը նշում է, որ թիմային պայքարում Հայաստանը 15 …