Կանադայում փոքր ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 7 մարդ
Կանադական Օնտարիո նահանգում կործանվել է Piper PA-32 փոքր ինքնաթիռը: Աղետի զոհ է դարձել յոթ մարդ, հաղորդում է CTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ի երեկոյան՝ Քինգստոնի քաղաքային օդանավակայանից մոտ 5-7 կմ հեռավորության վրա:
Տեղանքի դժվարհասանելի լինելու պատճառով փրկարարական թիմերը միայն վերջերս են կարողացել հասնել աղետի գոտի:
Ոստիկանության տվյալներով՝ օդանավում եղել է յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա: