«Կոնտեքստը շատ պարզ է. «հեղափոխականները» փորձում են իրենց առաջավոր ներկայացնել». Ս. Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է. «Լավ, փորձենք ի մի բերել երեկվա կատարվածը։ Այն, որ գործող իշխանության կողմնակիցներն ահավոր առաջադեմ, կրթված ու պոստ-պոստմոդեռն մարդիկ են, սուտ կլինի, ինչպես նաև այն, որ հակառակ կողմում հավաքվածները չարոխներով ու չուխաներով ավանդապահներ են, նույնպես սուտ կլինի։ Աղջիկների ինքնադրսևորման ձևի ու ոճի մեջ ինչ-որ ահավոր բան չկար (կարևոր …
The post «Կոնտեքստը շատ պարզ է. «հեղափոխականները» փորձում են իրենց առաջավոր ներկայացնել». Ս. Դանիելյան appeared first on ԳԱԼԱ.
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Լավ, փորձենք ի մի բերել երեկվա կատարվածը։ Այն, որ գործող իշխանության կողմնակիցներն ահավոր առաջադեմ, կրթված ու պոստ-պոստմոդեռն մարդիկ են, սուտ կլինի, ինչպես նաև այն, որ հակառակ կողմում հավաքվածները չարոխներով ու չուխաներով ավանդապահներ են, նույնպես սուտ կլինի։
Աղջիկների ինքնադրսևորման ձևի ու ոճի մեջ ինչ-որ ահավոր բան չկար (կարևոր չի հաջողված էր, թե ոչ), ոչ էլ կոնտրքոչարին է տգիտության նշան։
Խնդիրն այդ ամենի կոնտեքստն է։ Կոնտեքստը շատ պարզ է. «հեղափոխականները» փորձում են իրենց առաջավոր ներկայացնել, բայց ԱԺ-ում հանգրված իրենց քաղաքական էլիտան հաստատ կրթված ու հասունացած մարդկանց տպավորություն չի թողնում, համենայն դեպս շատ դմբլդող պատգանավորների հատուկենտ ելույթները նման տպավորություն չեն թողնում։
Հակառակ կողմն էլ քաղաքական ու գաղափարական կոնտր-առաջարկ ևս չի կարողանում առաջարկել, ինչը հասկանալի լիներ շփոթված հանրության համար։
Կատարվածը, երկու կողմից էլ, գաղափարական, ու նաև մշակութաբանակ հենք ու ինքնություն որոնելու փորձ էր։
Բուն կոնֆլիկտը կարևոր չէր, ամեն ինչ կոնտեքսի մեջ է պետք դիտարկել»։
The post «Կոնտեքստը շատ պարզ է. «հեղափոխականները» փորձում են իրենց առաջավոր ներկայացնել». Ս. Դանիելյան appeared first on ԳԱԼԱ.