Ֆրանսիայում մոլեգնում է «Ամելի» փոթորիկը. եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել երկրի արևմուտքում
Ֆրանսիայի արևմտյան շրջաններն այս գիշեր հայտնվել են «Ամելի» փոթորկի տիրապետության գոտում. ուժեղ քամու պատճառով տասնյակ հազարավոր տնային տնտեսություններ հոսանքազրկվել են:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, օդերևութաբանները եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել երկրի արևմտյան 14 վարչական շրջաններում՝ Ատլանտյան օվկիանոսի ափամերձ հատվածում: Երկրի հարավարևելյան հատվածում նույնպես ուժեղ անձրևներ են սպասվում:
Հարավ-արեմտյան շրջաններում 140 000 տուն զրկվել է էլեկտրականությունից: Կիրակի քամու ուժգնացումը հասել է 163 կմ/ժամի: Տեղական իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս չօգտվել մեքենայից և նվազագույնի հասցնել տեղաշարժը: