Անկարայի աստղացուցարանում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ, տեսանյութ)
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի աստղացուցարանում ուժեղ հրդեհ է բռնկվել, որից ծխի հաստ շերտ է օդ բարձրանում: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրներին:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է այրվում կառույցի տանիքն ու ինչպես են օդ բարձրանում սև ծխի հաստ շերտերն ու տարածվում երկնքում:
Հրդեհի պատճառների, ինչպես նաև հնարավոր զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում: Նշվում է, որ աստղացուցարանը գտնվում է Մամակ թաղամասում: