«Այս լուսանկարներն արվել են Գյումրիում. պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Գյումրիից՝ կից գրառմամբ.
«Այս լուսանկարներն արվել են այսօր Գյումրիում՝ Հովհաննես Շիրազի եւ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանների դիմաց:
Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել: Ասում են՝ նման իրավիճակ է եղել նաեւ այլ թանգարանների մուտքերի մոտ:
Ահա սա է Հեղափոխությունը, ահա թե ինչ է փոխվել Հայաստանում»:
The post «Այս լուսանկարներն արվել են Գյումրիում. պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել» appeared first on ԳԱԼԱ.