Սիրիական բանակը մտել է Մանբիջ, մյուս ստորաբաժանումներն առաջիկա ժամերին կհասնեն Կոբանի
Սիրիական բանակի զինծառայողները մուտք են գործել Մանբիջ, որը գտնվում է Հալեպից 85 կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արեւելք: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Mayadeen հեռուստաալիքին: «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատները կառավարական զորքերի ստորաբաժանումներին թույլ են տվել անցնել իրենց անցակետերից: Ավելի վաղ քրդական աղբյուրները հայտնել էին, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» եւ պաշտոնական Դամասկոսի միջեւ …
The post Սիրիական բանակը մտել է Մանբիջ, մյուս ստորաբաժանումներն առաջիկա ժամերին կհասնեն Կոբանի appeared first on ԳԱԼԱ.
Սիրիական բանակի զինծառայողները մուտք են գործել Մանբիջ, որը գտնվում է Հալեպից 85 կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արեւելք: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Mayadeen հեռուստաալիքին:
«Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատները կառավարական զորքերի ստորաբաժանումներին թույլ են տվել անցնել իրենց անցակետերից:
Ավելի վաղ քրդական աղբյուրները հայտնել էին, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» եւ պաշտոնական Դամասկոսի միջեւ համաձայնություն է կնքվել, ըստ որի սիրիական զորքերը կարող են մուտք գործել նաեւ Կոբանի: Այն տեղակայված է Եփրատի արեւելյան ափին՝ Հալեպից 150 կմ հեռավորության վրա: Սիրիական բանակային ուժերն առաջիկա ժամերին կհասնեն Կոբանի:
SANA գործակալությունը հաստատել է այդ տեղեկատվությունը՝ նշելով. «սիրիական բանակն առաջ է շարժվում դեպի հյուսիսային շրջաններ, որպեսզի դիմակայի թուրքական ագրեսիային եւ պաշտպանի խաղաղ բնակչությանը»:
Աղբյուր՝ ՏԱՍՍ
The post Սիրիական բանակը մտել է Մանբիջ, մյուս ստորաբաժանումներն առաջիկա ժամերին կհասնեն Կոբանի appeared first on ԳԱԼԱ.