Լեհաստանում խորհրդարանական ընտրություններ են
Այսօր Լեհաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Ընտրվում է Լեհաստանի սեյմի ներքին պալատի 460 պատգամավոր և վերին պալատի՝ 100 սենատոր:
Հիմնական մրցակիցները համարվում են հինգ քաղաքական ուժեր: Ըստ հարցումների՝ իշխող «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցությունը շանսեր ունի պահպանելու խորհրդարանում ունեցած մեծամասնությունը:
Կուսակցության առաջնորդը Յարոսլավ Կաչինսկին է, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկիի երկվորյակ եղբայրը: Լեխ Կաչինսկին 2010 -ին ավիավթարի հետևանքով զոհվեց Սմոլենսկի մոտ: