Ամերիկացին 3D տպիչի օգնությամբ ստեղծել է Lamborghini Aventador-ի կրկնօրինակը (լուսանկարներ)
ԱՄՆ Կոլորադո նահանգում բնակվող ֆիզիկոս Ստերլինգ Բեկուսն օգտվել է ծառայողական հնարավորություններից և 3D տպիչի օգնությամբ սուպերքարի թափք ստեղծել որդու համար:
Ինչպես գրում է Motor.ru-ն, ամերիկացին կրկնօրինակել է Lamborghini Aventador մոդելի թափքը, որի բնօրինակը առաջին անգամ թողարկվել է 8 տարի առաջ: Aventador մոդելի նույնիսկ ամենամատչելի տարբերակի արժեքը գերազանցում է 400 000 դոլարը: Այդ իսկ պատճառով էլ ամերիկացին որոշել է այն իր սեփական ուժերով հավաքել:
Ի դեպ, մեքենան եռաչափ տպիչով կրկնօրինակելու միտքը հայտնել է հենց նրա որդին՝ 11-ամյա Քսանդերը: Միտքն իրականություն դարձնելու համար 1.5 տարի է պահանջվել, իսկ սուպերքարի կառուցումը ընտանիքին 20 000 դոլար է արժեցել:
Թափքի բոլոր մասերը տպվել էին առանձին-առանձին, ապա ամրացվել միմյանց և պատվել ածխածնամանրաթելային շերտով՝ ամրության և գեղեցկության համար: