Ինչպե՞ս եք. Քորթնի Քարդաշյանը լուսանկար է հրապարակել Հայաստանից
Քորթնի Քարդաշյանը, որն այս օրերին Հայաստանում է, Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել հետևյալ գրառմամբ` «Ինչպե՞ս եք»: Սա Քորթնիի երևանյան առաջին լուսանկարն է` իր կողմից հրապարակված:
Հիշեցնենք, որ Քիմ և Քորթնի Քարդաշյանները Հայաստան են ժամանել երեկ ուշ երեկոյան: Քիմը որպես հատուկ զեկուցող ելույթ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովում։
Սա Քորթնիի հայաստանյան առաջին այցն է: Քիմն ընտանիքի հետ Հայաստան էր այցելել նաև 2015-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների կապակցությամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քույրերը հոկտեմբերի 7-ի առավոտյան Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին: