«Փայլատակում» ֆիլմի կացինը վաճառվել է 200 հազար դոլարով
Կացինը, որով Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» սարսափ ֆիլմում Ջեք Նիկոլսոնի մարմնավորած հերոսը կոտրում է դուռը, որպեսզի ներխուժի այն սենյակ, որտեղ թաքնվում էր նրա կինը, Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել է 200 հազար դոլարով: