Վարչապետն առաջնորդվում է պետական շահերով, թե՞ սեփական իշխանության հարատեւության խնդիրներով. Հովսեփ Խուրշուդյան
ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն, անդրադառնալով ՀՀ ԱԱԾ պետի եւ ՀՀ ոստիկանապետի պաշտոնանկություններին եւ հարցադրմանը, թե արդյո՞ք իրավիճակը երկրում ճգնաժամային է, նշեց. «Ես չեմ կարծում, որ նման կարգի պաշտոնանկությունները կարող են բերել ճգնաժամի: Դա ոչ թե ճգնաժամի նշան է, այլ հակառակը՝ քաղաքական համակարգի առողջացման: Ճգնաժամ կարող է լինել այն …
The post Վարչապետն առաջնորդվում է պետական շահերով, թե՞ սեփական իշխանության հարատեւության խնդիրներով. Հովսեփ Խուրշուդյան appeared first on ԳԱԼԱ.
ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն, անդրադառնալով ՀՀ ԱԱԾ պետի եւ ՀՀ ոստիկանապետի պաշտոնանկություններին եւ հարցադրմանը, թե արդյո՞ք իրավիճակը երկրում ճգնաժամային է, նշեց.
«Ես չեմ կարծում, որ նման կարգի պաշտոնանկությունները կարող են բերել ճգնաժամի: Դա ոչ թե ճգնաժամի նշան է, այլ հակառակը՝ քաղաքական համակարգի առողջացման: Ճգնաժամ կարող է լինել այն դեպքում, եթե առաջանա անջրպետ իշխանությունների եւ այդ իշխանություններին ընտրած ժողովրդի միջեւ: Այդ ժամանակ կլինի ճգնաժամ»:
Նա հավելում է, որ հեղափոխությունից անմիջապես հետո բազմիցս բարձրաձայնվել է այն մասին, որ խիստ կարեւոր է այդ պաշտոններում նշանակել քաղաքական ֆիգուրների.
«Կարեւոր էր քաղաքական գործչի նշանակելը, ով իր կյանքով ապացուցել է, որ ինքը չի համագործակցել նախկին իշխանությունների հետ, չի կատարել նրանց պատվերները, այլ հակառակը՝ պայքարել է ապօրինությունների դեմ, պայքարել է հանուն այսօրվա Հայաստանի: Այ նման մարդ պետք է զբաղեցներ այդ պաշտոնը, դրա համար եմնք ասում ենք, որ պետք է փոխվի օրենքը: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը չանսաց այդ բոլոր կոչերին: Նման կարգի փոփոխությունները ինքը ոչ միայն չկարեւորեց, այլ չգիտես ինչու, ես մինեչւ հիմա չեմ կարող բացատրությունը գտնել, հետեւողական չեղավ իր իսկ մինչ այդ հնչեցրած խոստումներին: Որովհետեւ մինչ այդ ինքն էր ասում, որ այդ երոկւ կառույցները պետք է դառնան նախարարություն»,-նշեց Հովսեփ Խուրշուդյանը:
Բանախոսը հարցադրում է՝ մի՞թե Նիկոլ Փաշինյանը չգիտեր, որ նախորդ համակարգին մաս կազմող առանցքային դեմք եղած պաշտոնյան չի կարող լիարժեքորեն մեկ օրում դառնալ հեղափոխական:
«Եւ հանկարծ, ինչ-որ մի պահի, երբ միգուցե նաեւ սպառնալիք կար Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այդ ժամանակ միայն նա գնաց այդ քայլին (նկատի ունի պաշտոնակությունները): Ի՞նչ է դա նշանակում: Այսինքն, վարչապետն առաջնորդվում է պետական շահերով, սկզբունքներով, թե՞ սեփական իշխանության կայունության եւ հարատեւության խնդիրներով: Դա արդեն մտորելու տեղիք է տալի»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորեւ:
The post Վարչապետն առաջնորդվում է պետական շահերով, թե՞ սեփական իշխանության հարատեւության խնդիրներով. Հովսեփ Խուրշուդյան appeared first on ԳԱԼԱ.