Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Opel-ն ու 06-ը. վերջինը ամբողջովին մասնատվել է. կա վիրավոր
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի, 23-ամյա Կամո Ե.-ի վարած Opel մակնիշի OA 960 OA համարանիշի և Շիրակի մարզի բնակիչ, 48-ամյա Նորայր Մ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 ZT 590 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Նորայր …
The post Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Opel-ն ու 06-ը. վերջինը ամբողջովին մասնատվել է. կա վիրավոր appeared first on ԳԱԼԱ.
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի, 23-ամյա Կամո Ե.-ի վարած Opel մակնիշի OA 960 OA համարանիշի և Շիրակի մարզի բնակիչ, 48-ամյա Նորայր Մ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 ZT 590 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Նորայր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Խալաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի, առջևի մասն էլ կտրվել է ավտոմեքենայից:
The post Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Opel-ն ու 06-ը. վերջինը ամբողջովին մասնատվել է. կա վիրավոր appeared first on ԳԱԼԱ.