Նյու Յորքում Հայաստանի և Կալիֆորնիայի նահանգի միջև ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր` համագործակցության վերաբերյալ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վարչապետը գտնվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության և Կալիֆորնիայի նահանգի միջև ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագիրն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսմը։ …