«Փաստ». ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակումներ չեն արվի. ինչի է սպասում վարչապետը
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկություններից հետո շրջանառվում էին հավանական ու անհավանական անուններ՝ որպես այդ պաշտոնների հավակնորդներ: Երեկ նշյալ կառույցների ղեկավարներ նշանակվեցին տեղակալները, ավելի ստույգ՝ նշանակվեցին պաշտոնակատարներ: Երեկ մենք արդեն նշել էինք, թե «չի բացառվում, որ առայժմ բավարարվեն պաշտոնակատարներով (թե´ բառիս բուն, թե´ փոխաբերական իմաստով), մինչև օրենքի ընդունումը»:
Այդպես էլ եղավ: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ վարչապետը նշանակում չի արել՝ սպասելով, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունի օրենքի նախագիծը, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական:
Առաջարկված փոփոխության համաձայն՝ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Այսպիսով, հնարավորություն կընձեռվի այդ պաշտոններում նշանակել այնպիսի մեկին, որը համակարգերից չէ և ամբողջապես «յուրային» է թե´ անձնապես, թե´ քաղաքականապես»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: