Այս ամառ Վրաստան ավելի շատ ռուս զբոսաշրջիկ է այցելել, քան անցյալ ամառ. Վրաստանի իշխանություններ
Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ այս ամառ ռուս զբոսաշրջիկների հոսքը երկիր ավելի շատ է եղել, քան մեկ տարի առաջ, գրում է meduza.io-ն` Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությանը հղումով:
2019 թվականի ամռանը Ռուսաստանից Վրաստան է այցելել 519,2 հազար զբոսաշրջիկ, ինչը 1,1 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի հունիս-օգոստոս ամիսներին:
Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա հունիսի համեմատ աճել է 30,8 տոկոսով, հուլիսին նվազել է 7,6 տոկոսով, իսկ օգոստոսին՝ 8,5 տոկոսով:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացված բողոքի ցույցերի ֆոնին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: