Ըմբշամարտի ԱԱ. Կաջոյանը հաղթեց 10:2 հաշվով ու դուրս եկավ 1/8
Ազատ ոճի Հայաստանի հավաքականի անդամ, 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարը սկսկել է 1/16 եզրափակչից՝ մրցելով Լատվիան ներկայացնող Անդրիուս Մազեիկայի հետ։
Հայ ըմբիշը շատ վստահ գոտեմարտ անցկացրեց ու 10:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ:
Կաջոյանը դուրս եկավ ԱԱ-ի 1/8 եզրափակիչ:
Այսօր ավելի վաղ,125 կգ քաշային Լևան Բերիանիձեն որակավորման փուլում 2:3 հաշվով պարտվել էր Ուկրաինան ներկայացնող Օլեքսանդր Խոտսյանիվսկիին:
Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը պայքարի էին մտել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որոնք պարտություն էին կրել մեկական հաղթանակ տանելուց հետո: