Թրամփը բացատրել է իր դեմքի նարնջագույն երանգի պատճառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է, թե ինչու է իր մաշկը նարնջագույն երանգով երևում տեսանյութերում և լուսանկարներում: Ինչպես փոխանցում է Известия-ն, նախագահի խոսքով՝ դրա պատճառն ամենուրեք էներգախնայող լամպերի օգտագործումն է:
«Լամպերը, որոնք մեզ ստիպում են օգտագործել, իմ կարծիքով, առաջին հերթին, վատն են այն պատճառով, որ ես մշտապես նարնջագույն եմ երևում»,- ասել է Թրամփը Բալթիմոր քաղաքում Հանրապետական կուսակցության անդամների հետ հանդիպմանը:
CNN-ի հաղորդմամբ՝ նման լամպերի պարտադիր կիրառումը սահմանել է նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, սակայն Թրամփը իշխանության գալով չեղարկել է այդ օրենքը: