Պեմզայից վիթխարի «կղզի» է հայտնաբերվել Խաղաղ օվկիանոսում
Խաղաղ օվկիանոսի մակերեւույթին հսկայական քանակությամբ պեմզա է լողում. պեմզան այնքան շատ է, որ ջուրը գործնականում չի երեւում: Հրաբխային ապակու այդ զանգվածն զբաղեցնում է ավելի քան 150 քառակուսի կիլոմետր: Դա 20 հազար ֆուտբոլային դաշտի չափ է: