Գագիկ Գոզեյանը լողալով անցել է 7 կիլոմետր տարածություն
Գավառ քաղաքի բնակիչ , 60-ամյա Գագիկ Գոզեյանը օգոստոսի 20-ին Արտանիշի թերակղզուց մինչև Նորատուսի հատված կտրել է Սևանա լիճը` 8 ժամում լողալով անցնելով մոտ 7 կիլոմետր տարածություն: Նախաձեռնությունը պատկանում է Գագիկ Գոզեյանին, ում իսկ հավաստմամբ՝ այս միջոցառումը նվիրվում է 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հիշատակին: Մինչ լիճ մտնելը նրան Արտանիշի թերակղզում հաջողություն են մաղթել Գեղարքունիքի մարզպետ …