Արտակարգ դեպք Երևանում. «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի 30-ամյա աշխատակիցը հոսանքահարվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Ճառագայթային և Այրվածքների գիտահետազոտական կենտրոնից» ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «լուսաջերմային այրվածք 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, դեմքի, պարանոցի, աջ վերին վերջույթի, մարմնի 12 տոկոս այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնակամ բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական …
The post Արտակարգ դեպք Երևանում. «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի 30-ամյա աշխատակիցը հոսանքահարվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար appeared first on ԳԱԼԱ.
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնակամ բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Աբովյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Օ-ն է, ով հոսանքահարվել է նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Չարենցի փողոցի 38 հասցեում գտնվող էլեկտրակայանում։
Արթուր Օ-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում և ըստ բժիշկների տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
The post Արտակարգ դեպք Երևանում. «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի 30-ամյա աշխատակիցը հոսանքահարվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար appeared first on ԳԱԼԱ.