Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ՝ Չինաստանից ստացված դրական լուրերի ֆոնին
Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ՝ Չինաստանից ստացվող դրական վիճակագրության ֆոնին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են օգոստոսի 8-ին գրանցված աճուրդի տվյալները:
Երեկոյան ժամերին գրանցված տվյալների համաձայն՝ Brent ապրանքանիշի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում աճել է 1.25 դոլարով (2,22%)՝ կազմելով 57.48 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեխասյան ապրանքանիշի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նյույորքյան NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդում թանկացել է 1.28 դոլարով (2,51%)՝ հասնելով 52.37 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նավթի համաշխարհային գների աճին նպաստել է Չինաստանի առևտրային հավասարակշռության մասին հաշվետվությունը, որը մեղմացրել է ներդրողների մտավախությունը համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների շուրջ: Չինաստանից արտահանման ծավալների անսպասելի աճն առավելագույնն է եղել մարտից ի վեր, իսկ ներկրման ծավալները նվազել են կանխատեսումներից քիչ: