Վարչապետի աշխատակազմում նորից կրճատումներ են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում կրճատումների հերթական ալիքն է մոտենում, մասնավորապես՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում մինչև սեպտեմբերի 1-ն աշխատանքը կկորցնեն մի քանի տասնյակ աշխատողներ, այդ թվում՝ լրագրողներ, մոնտաժային աշխատողներ, օպերատորներ և «Օրբելի կենտրոնի» վերլուծաբաններ: