13-ամյա աղջնակին մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդին դատարանը 800 հազար դրամ գրավի դիմաց բաց է թողել. shamshyan.com
Երեկ՝ հուլիսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Ե.-ի նկատմամբ, ով կասկածվում …