ԱՄՆ-ում աճուրդով վաճառվել է «Տիտանիկի» նավաբեկությունը վերապրած կնոջ ձեռնափայտը, որի շնորհիվ նա փրկվել է
ԱՄՆ-ում աճուրդով վաճառվել է «Տիտանիկի» նավաբեկությունը վերապրած ուղևորուհու՝ էլեկտրական լուսավորությամբ ձեռնափայտը, որը նա օգտագործել է նավաբեկության ժամանակ փրկարարական նավակներին ուղղորդելու համար, գրում է Associated Press-ը:
Ձեռնափայտը պատկանել է ամերիկուհի Էլլա Ուայթին, որը լեգենդար նավով Նյու Յորք էր վերադառնում: Եվրոպայում ճամփորդելու ժամանակ նա վնասել է ոտքը և քայլելու համար ձեռնափայտ գնել, որը կարևոր դեր է խաղացել իր հետագա ճակատագրի համար:
«Տիտանիկի» նավաբեկության ժամանակ Ուայթին ու նրա սպասուհուն հաջողվել է հայտնվել №8 նավակում, որում ընդհանուր առմամբ 22 տղամարդ և 4 կին է գտնվել: Ինչպես հետագայում պատմել է ուղևորուհին, կանայք ստիպված են եղել նավակի ղեկավարումն իրենց ձեռքը վերցնել, իսկ ինքն ամբողջ ընթացքում թափահարել է լուսարձակող ձեռնափայտը՝ թույլ տալով նավակին փրկարարների համար տեսանելի լինել մթության մեջ:
Էլլա Ուայթը մահացել է 1942թ.-ին՝ 85 տարեկան հասակում: Նրան պատկանած ձեռնափայտը, որն աճուրդի է հանվել Guernsey's աճուրդի տակ կողմից, 300 000 -500 000 դոլար է գնահատվել, սակայն վաճառվել է 62500 դոլարով:
Բրիտանական «Տիտանիկ» նավը, որն աշխարհի ամենամեծ նավն էր համարվում, խորտակվել է 1912թ.-ի ապրիլի 14-ին՝ իր առաջին ուղևորության ժամանակ: Այսբերգին հարվածելուց 2 ժամ 40 րոպե հետո նավը խորտակվել է, ուղևորներից ավելի քան 1500-ը զոհվել են: