Ֆրանսիացի գյուտարարը կփորձի Լա Մանշ նեղուցը հատել իր իսկ պատրաստած ռեակտիվ «ֆլայբորդով»
Ֆրանսիացի մարզիկ Ֆրենկի Զապատան հինգշաբթի կփորձի հատել-անցնել Լա Մանշ նեղուցը սեփական արտադրության «ֆլայբորդ» ռեակտիվ հարթակով:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, գյուտարարը որոշել է այսկերպ նշել Լա Մանշով իրականացված առաջին թռիչքի 110-ամյակը, որը կատարել է ավիատոր Լուի Բլերիոն 1909 թվականին:
Նախատեսվում է, որ ռեակտիվ հարթակով թռիչքը կտևի 20 րոպե: Մեկնարկային կետը գտնվում է ֆրանսիական Կալե քաղաքի մոտակայքում, իսկ ավարտական կետը՝ բրիտանական Դուվրի մոտակայքում: Այսպիսով, թռիչքը տեղի կունենա Պա դե Կալե նեղուցի շրջանում: Նշանակման վայր հասնելու կես ճանապարհին Զապատան պետք է վերալիցքավորվի: Ակնկալվում է, որ հարթակը 140 կմ/ժամ արագություն կզարգացնի:
Հուլիսի 14-ին Զապատան փորձնական թռիչք է ցուցադրել՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, որի տեսանյութը հրապարակվել է համացանցում:
French Ironman jetpack showcased during Bastille day parade. #Flyboard #FrenchNationalDay #innovation #FrenchTech #Zapata #mobility #14Juillet pic.twitter.com/nn3w3bKx6s
— Frédéric KLEIN (@fklein82) 14 июля 2019 г.