Հնդիկ տղամարդը պնդում է, որ 40 տարի չի կտրել և չի լվացել վարսերը
Հնդկաստանի 63-ամյա քաղաքացի Սակալ Դեվ Տուդուն պնդում է, որ ավելի քան 40 տարի չի կտրել և չի լվացել վարսերը:
Ինչպես գրում է Oddity central-ը, նա ստիպված է 1.8 մետր երկարությամբ մազերը փաթաթել գլխին, որպեսզի քայլելիս ոտքի տակ չընկնեն: Բիհար նահանգի Մանդալա գյուղի բնակիչը նշում է, որ մազերը երկարացնում է 22 տարեկանից: Նախ նա ինչ-ինչ պատճառներով մազերը մեկ տարի չէր կտրել, որից հետո օրերից մի օր նկատել էր, որ գանգուրները փաթաթվել են մեկը մյուսին՝ հայտնի խուճուճ (dreadlock) սանրվածքի տեսք ստանալով:
Տղամարդը մտածել է, որ դա օրհնություն է Շիվա աստծուց և որոշել է այդ օրվանից չկտրել և չլվանալ վարսերը: Մազերն ավելի շատ կեղտոտվելուց պաշտպանելու համար Սակալը դրանք փաթաթում է սպիտակ գլխաշորով, տեղավորում գլխի վրա, ապա նոր դուրս գալիս տանից: