Պուտինը նշել է, թե որն է Ռուսաստանի և ԱՄՆ-ի տարբերությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում նշել է, թե որն է Ռուսաստանի և ԱՄՆ-ի տարբերությունը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը չի խառնվում այլ երկրների գործերին և դրանով էլ տարբերվում է Միացյալ Նահանգներից: Փոխանցում է РИА Новости-ն:
«Ամերիկյան ընտրություններին միջամտելու Ռուսաստանի դեմ մեղադրանքներն անհեթեթություն են: Բոլորին էլ հայտնի է, թե ինչով ավարտվեցին դրանք` ոչնչով: Նրանք չկարողացան փաստեր հավաքել միայն այն պատճառով, որ դրանք պարզապես գոյություն չունեն»,- նշել է Պուտինը:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Իտալիա կատարելիք մեկօրյա այցի ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդունելության կարժանանա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ: Հանդիպումներ են նախատեսվում նաև Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի և երկրի նախագահ Սերջո Մատտարելլայի հետ: Սա ՌԴ նախագահի՝ 2015թ.-ից ի վեր առաջին այցն է Իտալիա: