Կապանի որոշ թաղամասերում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 18-ին, ժամը 10։00-ից մինչև հունիսի 19-ը, ժամը 22։00-ն կդադարեցվի Կապան քաղաքի՝ Շինարարների, Բեխ, Կավարտ, Լեն Հանքեր թաղամասերի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: