Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին չորս տարիներին Թուրքիան և Ադրբեջանը մշտապես աջակցել են Հայաստանի դե-ֆակտո իշխանության պահպանմանը: Դա երևաց թե´ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո պաշտոնական թուրքական դատապարտող կոչերով, թե´ տարբեր առիթներով հայ ազգային գործիչների հետապնդման հարցում սինխրոն աշխատանքով, թե՛ ազգային ուժերի բողոքի ցույցերի մշտական դատապարտմամբ, և թե՛ այլ բազմաթիվ ձևերով: