«Ինտեր»-ը դուրս մնաց ՉԼ-ից. «Ատլետիկո»-ն և «Բորուսիա»-ն ՉԼ հաջորդ փուլում են
Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ հյուրընկալելով «Ինտեր»-ին` կարողացավ հաղթանակի հասնել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ` 3:2: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց լրացուցիչ ժամանակում: