Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան առանձին կարգավիճակով պահպանելու հիմնավորումները
Ամենայն հարգանքով վերաբերվելով գերատեսչական նախագծերին անհրաժեշտ եմ համարում օր առաջ հայտնել իմ դիրքորոշումն արվեստի բուհերի միավորման և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ապագա ակադեմիական քաղաքի մաս դարձնելու, տեղափոխելու վերաբերյալ: Վստահ եմ, որ այս հարցում արժե ականջալուր լինել պրոֆեսիոնալների կարծիքին, նախքան վերջնական որոշում կայացնելը: Գտնում եմ, որ Կոնսերվատորիան այլ արվեստի բուհերի հետ միավորելն առաջ կբերի մի […]