Էդգար Ղազարյան. «Նիկոլ Փաշինյանը, որը 2020թ. տավուշյան մարտերը ներկայացրեց որպես հերոսություն, հիմա այդ նույն Տավուշի մարզից հսկայական տարածքներ ուզում է հանձնել Ադրբեջանին»
ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով վերջին մի քանի օրերին Հայաստանի համար անվտանգային սպառնալիք պարունակող տեղեկությունների մասին՝ ասաց. «Մենք հիմա չափազանց վտանգավոր ժամանակաշրջան ենք ապրում, եւ մեր ժողովրդի ուշադրությունը ուզում եմ հրավիրել, ըստ էության, գաղտնի գործընթացների վրա: Պարզվում է, որ մի քանի օր առաջ նորից հանդիպում է տեղի