Նախագահն՝ ապստամբության ու Սերժ Սարգսյանի գահընկեց լինելու մասին իրեն նախազգուշացրած պապիկի հետ
Այսօր Գյումրիում երկրաշարժի զոհերի հուշակոթողին ծաղկեպսակ դնելուց հետո նախագահ Արմեն Սարգսյանին տեսության եկավ գյումրեցի այն պապիկը, որը հեղափոխությունից երկու ամիս առաջ՝ 2018 թվականի փետրվարի 13-ին, Գյումրու Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցում պատահաբար հանդիպելով այդ ժամանակ դեռ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, նրան նախազգուշացրել էր մոտալուտ ապստամբության մասին։ Նա, դժգոհելով ՀՀԿ-ական «թալանչիներից», Արմեն Սարգսյանին ասել էր․ «Սերժ Սարգսյանին …