Disney-ի «Մալեֆիսենտա» ֆիլմը «Ջոկեր»-ից առաջ է անցել ամերիկյան վարձույթում
The Walt Disney Co. կինոստուդիայի «Մալեֆիսենտա. խավարի տիրուհին» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Անջելինա Ջոլին է, անցած հանգստյան օրերին առաջատարն է դարձել Հյուսիսային Ամերիկայի վարձույթում՝ հավաքելով մոտավորապես 36 մլն դոլար: