Թավշյա վերմակ՝ ծծմբական թթվում լողալ կարողացողների համար. հավակնորդները շատ են
Քաղաքական անցուդարձին մասնագիտորեն հետևողներից շատերն են հասցրել նկատել, որ վարչապետ Փաշինյանը ոչ այնքան նպաստավոր վիճակում է հայտնվել: Դա նույնիսկ «անգրագետ Պողոսներն» են արդեն տեսնում, ու բավականին գրագետ մեկնաբանում: Դա տեսել ու զգացել են նաև Փաշինյանի քաղաքական հակառակորդները, բնականաբար, ակտիվանալու լավ շանսեր նախանշելով իրենց համար: