Հայտնի է Նուրմագոմեդովի հաջորդ մենամարտի օրը և մրցակիցը. պաշտոնական
Armsport-ը գրում է.
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հաջորդ մենամարտը կկայանա սեպտեմբերին:
Ինչպես տեղեկացնում է UFC-ի Twitter-ի պաշտոնական էջը, Խաբիբի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Դաստին Պորյեն: Մենամարտը կկայանա սեպտեմբերի 7-ին UFC 242 մրցաշարի շրջանակում: Մարզիկները կմրցեն Աբու-Դաբիում:
Հիշեցնենք, որ Խաբիբի հավանական մրցակիցներն էին Կոնոր Մաքգրեգորը, Թոնի Ֆերգյուսոնը և Պորյեն:
Նրանցից UFC-ն ընտրել է հենց Պորյեին: