Կրթության ազգային ինստիտուտի լուծարելու գործընթացը սկսվել է դեռ 2017-ից՝ դրանից առաջ իրականացված ուսումնասիրությունից հետո. «Հայկական ժամանակ»
Կրթության եւ գիտության նախարարության առանձնացված ստորաբաժանումներից մեկի՝ Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) աշխատակիցներին մտահոգում է իրենց հետագա աշխատանքի անորոշությանը, որովհետեւ նախատեսվում է լուծարել այս կառույցը։ ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը ասաց, թե տեղյակ չէ՝ ովքեր են բաց նամակի հեղինակները, բայց նաեւ իր համար հասկանալի է ապագայի հարցում հստակություն ակնկալող աշխատակիցների անհանգստությունն ու հոգեվիճակը։ Ղուկասյանը նշեց, որ ԿԱԻ- …